Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

ԲՀԿ-ական կաստաներ

ԲՀԿ-ական կաստաներ
23.11.2012 | 12:36

ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ կուսակցության երիտթևում գործում են մի քանի խմբավորումներ: Առանձին թև է Տիգրան ՈՒրիխանյան-Վահան Բաբայան երկյակն իր համախոհներով, իր առանձին կաստան ունի Վահե Էնֆիաջյանը: ԵրիտԲՀԿականների շրջանում առանձնահատուկ տարանջատում կա հին ու նոր` եկվոր ջահելների միջև: Հներն իրենց մի տեսակ բարձր են դասում` վերևից նայելով իրենց նորագիր կուսակիցներին: Ընդ որում, այդ տարբեր թևերում առկա են հստակ տարաձայնություններ:
Երիտասարդ ԲՀԿ-ականները դժգոհ են նաև, որ ավագ կուսակիցներն իրենց չեն ներգրավում քաղաքական կոնսուլտացիաներում, և ընդհանրապես անհաղորդ են թողնում քաղաքական մանրամասներին: Մի խոսքով, ջահելները հայտնվել են խաղից դուրս վիճակում:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ